Search
Close this search box.

Շառլ Ազնավուրը հոսպիտալացվել է

Ֆրանսիահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը Ֆրանսիայի հարավային Նիմ քաղաքում հիվանդանոց է տեղափոխվել, տեղեկացնում է  ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությունը:

Նշվում է, որ 93-ամյա երգիչը ընկել է Մուրյես կոմունայի իր տանը՝ կոտրելով ձեռքը: Վնասել է ուսոսկրը, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Հիշեցնենք, որ ապրիլի վերջին էլ Շառլ Ազնավուրը վատ ինքնազգացողության պատճառով չեղարկել էր ելույթները Ռուսաստանում: Նա Փարիզ էր վերադարձել՝ կազդուրվելու: