Search
Close this search box.

Եգիպտոսում կանխվել է հերթական ահաբեկչությունը

Եգիպտոսի զինված ուժերը Սինայի թերակղզու հսկիչ անցակետերից մեկում կանխել են հերթական ահաբեկչությունը:

«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ վնասազերծվել է 5 ահաբեկիչ, ևս 2-ը վիրավորվել և ձերբակալվել են, մյուսները դիմել են փախուստի: Ի դեպ, գործողությունների հետևանքով  2 եգիպտացի զինծառայող է զոհվել:

Եգիպտոսի ԶՈւ-ի տեղեկացմամբ՝  մահապարտի գոտիով ահաբեկիչը սեպտեմբերի 13-ի վաղ առավոտյան փորձել է անցնել բանակային հսկիչ անցակետով՝ օգտվելով եղանակային վատ պայմաններից, սակայն այն կանխվել է զինվորականների կողմից: Կատարվում է քննություն: