Search
Close this search box.

Ստորագրահավաք Ֆրանսիայում` ընդդեմ Հայաստանից դուրս եկող ապօրինի կապիտալի

Սիրելի հայրենակիցներ, 1996 թ-ից. սկսած առաջին անգամ ձևավորման փուլում է ժողովրդի իշխանությունը: Դա համայն հայության պայքարի արդյունքում տեղի ունեցավ` մեր բոլորիս աչքի առաջ և ճիշտ այնպես ինչպես այս տարիներին մեր բոլորի աչքի առաջ Հայաստանը թալանվեց ու այդ թալանի մի մասը հայտնվեց Ֆրանսիայում բիզնեսի և անշարժ գույքի տեսքով: Ցավոք, դա արվել ոչ միայն Սերժ Սարգսյանի, այլ նաև Լևոն Տեր Պետրոսյանի ու Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին:
Այս պահից սկսած մենք պետք է Հայաստանում գտնվող մեր ազատատենչ հայրենակիցներին մեր գործնական քայլերով կարողանանք օգնել.

1.Այս պահից սկսած կասեցնել Հայաստանից ապօրինի կապիտալի ներհոսքը Ֆրանսիա
2. Քննարկման դնել Հայաստանից ապօրինաբար Ֆրանսիա մուտք գործած կապիտալի անհապաղ վերադարձը Հայաստան ու դրա ազգայնացում.
3. Կազմակերպել ստորագրահավաք վերոգրյալ երկու կետերը կյանքի կոչելու համար.
Ֆրանսիայից նախաձեռնող խմբի ղեկավար Հայկ Մելիքյանը տեղեկացրեց, որ ստորագրահավաքը սկսվել է Ռեն քաղաքից և այն կշարունակվի հայաշատ բոլոր քաղաքներում`ստորագրությյունների թիվը հասցնելով 100.000-ի:
Տեղեկացնենք, որ ըստ մեր աղբյուրների, Հայաստանի պետական պաշտոնյաններն այս տարիների ընթացքում մեծ քանակի անշարժ գույք ու բիզնեսներ են ձեռք բերել Ֆրանսիայում: Այնտեղ թանկարժեք բնակարան ունի Մանվել Գրիգորյանը, Գագիկ Խաչատրյանը, Հակոբ Հակոբյանը և ուրիշ շատերը:Խոսվում է նաև Սերժ Սարգսյանի եղբոր`Սաշիկ Սարգսյանի բիզնեսների մասին: Ցանկը հստակ լինելուն պես կներկայացվի ամբողջական:

Նշենք, որ Հայաստանում, ըստ Global Financial Integrity-ի զեկույցի, կապիտալի արտահոսքի տեմպն արագացել է 2007 թվականից: 2007 թ. ապօրինի երկրից դուրս է հանվում 806 մլն դոլար՝ կրկնապատկվելով նախորդ տարվա համեմատ: 2008 թ. այդ թիվն արդեն կազմում է 1,1 մլրդ դոլար, իսկ 2011 թ. գրանցվում է ռեկորդային արտահոսք՝ 1 մլրդ 163 մլն դոլար:
Հայաստանում ստվերային տնտեսության ծավալը նվազագույնը գնահատվում է մոտ 3 մլրդ դոլար (ՀՆԱ-ի մոտ 30%-ը), ու դա ընդունում են նույնիսկ իշխանությունները: Ընդ որում՝ սա չի ներառում թմրամիջոցների, կոռուպցիայի ու այլ հանցավոր բնույթի շրջանառությունները: Այս համատեքստում տարեկան 1 մլրդ դոլարի արտահոսքը միանգամայն իրատեսական է:

Ապօրինաբար արտահոսած կապիտալի ծավալը պետբյուջեի հետ համադրելու դեպքում Հայաստանը բացարձակ առաջատարների մեջ է։

ArmLife.am