Search
Close this search box.

«Հաղթանակս նվիրում եմ մեր հերոս զինվորներին». Արթուր Ալեքսանյան

Դաղստանի Կասպիյսկ քաղաքում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունից ոսկե մեդալով վերադարձած 97 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանն ամփոփել է իր մրցելույթը։

«Չորրորդ չեմպիոնությունը մի փոքր դժվար տրվեց։ Կարելի է ասել ինչի համար գնացել էինք հասանք դրան։ Ամեն ինչ լավ ստացվեց։ Դժվարությունն այն է, որ վերջին երկու առաջնություններին չէի կարողանում լավ հանդես գալ, խնդիրներ կային, վնասվածքներ։ Լավ էի նախապատրաստվել, այս տարի ամեն ինչ լավ էր և կարողացա Եվրոպայի չեմպիոն հռչակվել։ Հոգեբանական ճնշում չկար, լարվածություն կար, որը միշտ էլ կա։ Մրցակցությունը շատ բարձր մակարդակի վրա է։ Սա Եվրոպայի առաջնություն է, և այստեղ թույլ ըմբիշներ չկան։ Ես ոչ մի միավոր չեմ տվել նրանց։ Հնարավոր է՝ կողքից հեշտ թվա, բայց ասեմ, որ ամեն գոտեմարտումս տոնած հաղթանակը դժվարին է եղել։ Այս հաղթանակը շատ կարևոր է ինձ համար, մեր երկրի, մեր ժողովրդի համար։ Ինչպես մյուս, այսպես էլ այս հաղթանակս նվիրում եմ մեր հերոս զինվորներին»,- նշել է Արթուր Ալեքսանյանը։