Search
Close this search box.

Ըմբշամարտ. Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպայի քառակի չեմպիոն

Դաղստանի Կասպիյսկ քաղաքում ավարտվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Այսօր պայքարը շարունակող Հայաստանը ներկայացնող 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն՝ եզրափակչում 7։0 հաշվով հաղթելով Սերբիան ներկայացնող Միխեյ Կաջայային։

Նշենք, որ Ալեքսանյանը պայքարն սկսեց 1/8 եզրափակչից՝ 9։0 հաշվով հաղթելով Իսրայելի ներկայացուցիչ Ռոբերտ Ավանեսյանին։ Քառորդ եզրափակչում Արթուրը 8։0 հաշվով հաղթեց Հունաստանի ներկայացուցիչ Լաոկրատիս Կեսիդիսին, իսկ կիսաեզրափակչում՝ 9։0 հաշվով առավելության հասավ Ֆինլանդիան ներկայացնող Մատե Կուոսմանենի նկատմամբ և դուրս եկավ եզրափակիչ։

Նշենք, որ սա օլիմպիական խաղերի, աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի 4-րդ ոսկե մեդալն է՝ Եվրոպայի առաջնությունից։