Search
Close this search box.

Արամ Ա-ն ողջունել է Հայաստանի քաղաքական իրավիճակը սահմանադրական ճանապարհով լուծելու ջանքերը

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինն ապրիլի 30-ին Անթիլիասի մայրավանքում ընդնունել է մի շարք հյուրերի և ընդունելության ժամանակ անդրադարձ կատարել Հայաստանում ծավալվող ներքաղաքական գործընթացներին:

«Ողջունում եմ սահմանադրական գործընթացներով և համախոհական ոգով Հայաստանը ներկա քաղաքական ճգնաժամից դուրս բերելու ձգտող բոլոր կողմերի իմաստությունը և հանձնառությունը»,- ասել է Վեհափառ Հայրապետը:

Նորի Սրբությունն ընդգծել է նաև, որ հենց այդ ճանապարհով կարելի է հասնել Հայաստանի հզորացմանը և առաջնորդել Հայաստանն ու սփյուռքը միասնականության ուղով: