Search
Close this search box.

ՖՈՏՈ. Շիրակի պետհամալսարանի ռեկտորի “բուֆետային” կողոպուտը. Գագիկ Համբարյան

Մաս 2. 
Բուֆետ

Շիրակի պետհամալսարանի վատահամբավ ռեկտոր,Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի հանրաճանաչ կաշառակեր ղեկավար Սահակ Մինասյանն իր ներկայացրած 2016-2017 թթ-ի ֆինանսական հաշվետվության մեջ բացահայտել է շատ հետաքրքիր փաստեր…Պարզվեց,որ ռեկտորի խելքին, որ պահին ինչ փչել է, այն արել է, քանի որ նախահաշվում նախատեսված ծախսերի և փաստացի իրականացված ծախսերի միջև տարբերությունը (բացասական շեղումը) -242 273 000 (երկու հարյուր քառասուներկու միլիոն երկու հարյուր յոթանասուներեք հազար) ՀՀ դրամ է կազմում…ՇՊՀ-ն թալանելու համար Սահակ Մինասյանը հիմնականում հին և իրեն “արդյունավետ” մեթոդին է դիմել՝ աննկարագրելի շինարարական աշխանաքներ է սկսել բուհում,որի վրա ծախսել է 262 048 000 դրամ՝582 200 ԱՄՆ դոլլար… Սակայն միայն այդ մեթոդով չի թալանվել Շիրակի պետհամալսարանը…
Նախկին ռեստորանատեր Սահակ Մինասյանը շատ լավ գիտեր նաև, թե ինչ միջոցներով կարելի է մեծ գումարներ աշխատել ռեստորան-սրճարան-բուֆետ աշխատեցնելով և ստանձնելով ՇՊՀ ռեկտորի պաշտոնը` շատ արագ գործի անցավ… Շատ էր քննարկվում բուհի բուֆետի վերանորոգման և սպասարկման հարցը:Հիշեցնեմ, որ բուհի բուֆետը, նախքան Սահակ Մինասյանի հայտնվելը, գործում էր վարձակալությամբ, որից համալսարանը ստանում էր եկամուտ: Վարձակալության ընթացքում ջրի, գազի և լույսի ծախսերը մուծվել են անհատ ձեռներեցի կողմից:Անհատ ձեռներեցն է նաև վճարել բուֆետի աշխատողների աշխատավարձերը…
2017 թ-ի ռեկտորի հաշվետվությունում նշվում է,որ խոհանոցը վերանորոգվել է,իսկ ֆինանսական հաշվետվությունից էլ պարզ է դառնում,որ 15 900 000 (տասնհինգ միլիոն ինը հարյուր հազար) ՀՀ դրամի կենցաղային սարքավորումներ են գնվել, բուֆետի աշխատողներին մեր բուհի բյուջեից վճարվել է 2 699 000 (երկու միլոն վեց հարյուր ինսունինը հազար) ՀՀ դրամ աշխատավարձ…Զարմանալին այն է,որ այդ գումարը չի նախատեսվել ռեկտորի կողմից 2016-2017 թ-ի ֆինանսական նախահաշիվը ներկայացնելուց,երբ կրթական գործի Կոլումբոսը բոլորին հպարտորեն ասում էր,որ բուֆետը անպայման գործելու է…
Համալսարանի, քոլեջի, դպրոցի բուֆետների համար սննդամթերքը ձեռք է բերվում բուհի բյուջեի հաշվին: Ապրանքանյութական պաշարների համար օգտագործվել է 27 670 000 (քսանյոթ միլիոն վեց հարյուր յոթանասուն հազար) ՀՀ դրամ, որից ինչքանն է օգտագործել սննդի համար չի երևում, ընդամենը նշված է, որ 3 670 000 (երեք միլոն վեց հարյուր յոթանասուն հազար) ՀՀ դրամ ավելի է ծախսվել նախահաշվից` բուֆետների համար սպասք գնելու և սննդամթերքի համար…Այս խառնաշփոթն արված է միտումնավոր,որ իրականում չպարզվի թե կոնկրետ սպասքի վրա որքան գումար է ծախսվել…Հավաստի տեղեկություններ կան,որ սպասքը պատկանել է Սահակ Մինասյանին և նախկինում օգտագործվել է նրան պատկանող “Երեքնուկ” ռեստորանում…Բուֆետում օգտագործված լույսի, գազի և ջրի գումարը վճարվում է բուհի բյուջեից…Այսպիսով, տարեկան կտրվածքով ծախսել է առնվազն 25 000 000 (քսանհինգ միլիոն) ՀՀ դրամ, որից որքան է ծախսվել վերանորոգման,մուծվել գազի, լույսի, ջրի և այլ ծառայությունների համար և ինչ գումարի սննդամթերք է գնվել 27 670 000 (քսանյոթ միլիոն վեց հարյուր յոթանասուն հազար) ՀՀ դրամից խիստ գաղտնի է:
Հիմա ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ…ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.բուֆետի գործունեության համար ծախսված ահռելի գումարների դիմաց ՇՊՀ բյուջե բուֆետի ծառայություններից մուտք է գործել 0 (զրո) ՀՀ դրամ: Ռեկտորի մեկնաբանմամբ բուֆետները աշխատում են ինքնածածկմամբ՝այսինքն օգուտ չեն տալիս…Ստացվում է՝ խոսքը բուհի բյուջեի հաշվին իր ընտանիքի և հարազատների սննդամթերքի գումարի ինքնածածկման, թե՞ իր ցոփ ու շվայտ կյանքի ինքնաբավարարման մասին է: Փաստորեն, ուսանողների վարձավճարների և դասախոսների աշխատավարձերի հաշվին բուֆետ և բուֆետի աշխատողներ է պահում… Հակապետական, հակաազգային, հակագիտական, բարձրագույն կրթությունից հազարավոր կիլոմետր հեռու գտնվող և ՀՀ Շիրակի մարզում վարկաբեկված, կաշառակերության սիմվոլ Սահակ Մինասյանը պատկերացնում է, թե գործ ունի իր հետ համալսարան բերած պրիմիտիվ մտածելակերպ ունեցող մարդկանց հետ…”Երեքնուկ” ռեստորանի նախկին սեփականատերը չի հասկանում, որ եկել է համալսարան, որտեղ մարդկանց գերակշիռ մասը զբաղված է հետազոտություն իրականացնելով և իր պրիմիտիվ գողությունը տեսնում է մի հայացքով: Ինչպես ասում է ժողովրդական խոսքը՝ “Սուտ աբեղա դարձել, վանքի հավերն է գողանում”:
Հ.Գ.Ի դեպ,Սահակ Մինասյանի ֆինանսական հաշվետվությունը բացահայտեց սույն տխրահռչակի ևս մեկ ՍՈՒՏ… Սահակ Մինասյանը մի քանի գիտխորհուրդների ժամանակ բարձրաձայնել է,որ ՇՊՀ բուֆետի վրա ծախսել է 25 միլիոն դրամ…Այդ մասին իմ հրապարակումներից հետո,որը մեծ աղմուկ բարձրացրեց ողջ հանրապետությունում, կոռումպացաված ՀՀԿ-ականը ԿԳ նախարարության հանձնախմբին տեղեկություններ էր տվել,որը հրապարակվել է 2017 թ-ի նոյեմբերին ԿԳ նախարարության ՇՊՀ-ում անցկացված ստուգումների արդյունքների հաշվետվության 4-րդ էջում,ըստ որի` նա “խոհանոցի վերանորոգման և կահավորման վրա ծախսել է 15900 հազար դրամ”…(տես լուսանկարը)…Սակայն 2018 թ-ի մարտի 24-ի ՇՊՀ ռեկտորի հաշվետվության էջ 202-ում կարդում ենք,որ “կենցաղային սարքավորումներ գնելու համար ծախսվել է 15900 հազար դրամ”…(տես լուսանկար):Այսինքն` ՇՊՀ ռեկտորն ընդամենը մոտ 16 միլիոն դրամի կենցաղային սարքավորումներ է գնել բուֆետի համար,իսկ ԿԳ նախարարության հանձնախմբին էլ խաբել է,թե այդքան գումարով ոչ միայն այդ սարքերն է գնել,այլև վերանորոգել է խոհանոցը…Պրիմիտիվ խաբեբան իր իսկ հրապարակած տվյալներով բացահայտեց իր սուտը և ապացուցեց, որ իր հայտարարած 25 միլիոն դրամն է ճիշտ,որով սակայն կարելի էր երկու-երեք այսպիսի բուֆետ վերանորոգել…

Gagik Hambaryan-ի լուսանկարը:
Gagik Hambaryan-ի լուսանկարը:
Գագիկ Համբարյան