Search
Close this search box.

Արարատ Միրզոյանը հրապարակեց ժամանակավոր կառավարության 4 առաջնահերթ պահանջները

անրահավաքի ժամանակ ԱԺ պատգամավոր Արարատ Միրիզոյանը խոսեց ժամանակավոր կառավարության անելիքների մասին. «Վաղը, ես վստահ եմ՝ ԱԺ-ն Նիկոլ Փաշինյանին կընտրի ՀՀ վարչապետ, որից հետո պետք է կազմավորվի ժամանակավոր կառավարություն: Այստեղ էականը ժամանակավոր բառն է: Ի՞նչ ունենք սրանից պահանջելու: Այն ունի 4 հիմնական գործառույթ՝

1. Ապահովել հնարավորինս լայն քաղաքական համերաշխություն,

2. Ապահովել երկրի բնականոն գործունեություն, տալ ամենակենսական լուծումներ տնտեսական բնագավառում: Սա ուղերձ պիտի լինի՝ որպես վկայություն այն բանի, թե ինչ պետք է անենք հետագայում: Ակնկալել ժամանակավոր կառավարությունից տնտեսական հրաշքներ, ձեր թույլտվությամբ, չենք կարող:

3. Ստեղծել մեխանիզմներ ընտրական համակարգի բարեփոխման համար: Պետք է փոխել օրենսգիրքը, պետք է բարեփոխվեն մի շարք օրենքներ, որոնք էական ազդեցություն կունենան ընտրությունների վրա

4. Ամենահիմնական առաքելությունն՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպում:

Երբ որ հստակ հասկացանք՝ ուր ենք հասել, խնդրում-պահանջում եմ ձեզնից՝ այս գործընթացում մեզ մենակ չթողնեʹք, կլինեʹք մեր կողքին, մենք դրա կարիքն ունենք: Եղեք ավելի ուշադի՛ր, ավելի իմաստո՛ւն, ավելի անկե՛ղծ: Որովհետև փորձելու են ձեզնից խլել հաղթանակը, բայց մենք կանգնած ենք, հաղթելու ենք ու հաղթելու ենք: Եվ ուրեմն՝ դեպի վերջնակա՛ն, տոտա՛լ հաղթանակ»: