Search
Close this search box.

ՖՈՏՈՇԱՐՔ. Տարոն Մարգարյանի հանցավոր լռությունը, սանիտեքն ու սանիկեղտը

2013 թվ.ին Տարոն Մարգարյանը որոշեց Երևանի մի շարք համայնքների աղբահանությունը հանձնել լիբանանյան «Sanitek» ընկերությանը: Ու ստացվեց, որ Մարգարյան Տարոնը իր այս որոշմամբ Երևանը օրեցօր խեղդեց աղբի մեջ: Նույնիսկ հին երևանաբնակները չեն հիշում, որ մայրաքաղաքն այսքան գարշահոտի մեջ թաղված լիներ, ինչպես այս ամառ: Իսկ Երևանի քաղաքապետարանում անգամ դժվարանում են բացատրել, թե ինչու է բարձրահարկերի աղբատարներում մի քանի օր կուտակվում աղբը, նեխում, իսկ երբ վերջապես որոշում են դատարկել այդ բաց կափարիչներով աղբարկղերը՝ այդժամ էլ ժանտահոտ զիբիլի մզվածքն է սկսում հոսել բակերով ու փողոցներով: Արդյունքում՝ Երևանը ու երևանցիները խեղդվում են աղբի մեջ: Իսկ Երևանի թիվ մեկ պատասխանատուն լուռ է: Տարոն Մարգարյանի այս հանցավոր լռությունը երկու պատճառ ունի` կամ գարշահոտությունն  իր մանկության սիրելի հոտն է եղել, կամ էլ լուռ պայմանավորվածություն կա լիբանանյան ընկերության հետ` Երևանում վարակ տարածել, փոխարենը ստանալով հսկայական եկամուտ` աղբավարձի տեսքով:

ArmLife.am

[smartslider3 slider=55]