Search
Close this search box.

Նիկոլ Փաշինյանը չորս պահանջ է ներկայացրել իշխանություններին

Նիկոլ Փաշինյանը իր ելույթում արձագանքեց իշխանությունների երկխոսության առաջարկին.

Այն ինչ պատրաստ են քննարկել ՀՀԿ-ի հետ.

Մենք ասում ենք՝ ինչ երկխոսություն, արդեն ուշ է, ուշ է՝ поезд ушел, բայց սա չի նշանակում, թե մենք պատրաստ չենք որեւէ քննարկման։
Մենք , իհարկե, պատրաստ ենք քննարկել Սերժ Սարգսյանի հեռացման , հրաժարականի ժամկետները եւ դրա հետ կապված որոշ պայմաններ։

Ես ուզում եմ խոսել նաեւ այն մասին՝ ինչպես ենք պատկերացնում հետագա քաղաքական զարգացումները։

1. Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս վարչապետի պաշտոնից։

2. Ազգային ժողովը վարչապետ է ընտրում ժողովրդի թեկնածուին։

3. Ձեւավորվում է ժամանակավոր կառավարություն։

4. ՀՀ օրենսդրությամբ վարչապետ նշանակվելուց 20 օր հետո ԱԺ-ը պետք է հավանություն տա Կառավարության ծրագրին, երբ ձեւավորվում է ժամանակավոր կառավարություն, քաղաքական համաձայնության համաձայն, ԱԺ-ը չի ընդունում կառավարության ծրագիրը, ինչից հետո իրավունքի ուժով տեղի են ունենում արտահերթ խորհրդարանական ընտրություններ։