Search
Close this search box.

Ոստիկանների բիրտ վերաբերմունքից 19-ամյա աղջիկը կորցրել է խոսելու ունակությունը

Armtimes.com-ը գրում է. Այսօր՝ ժամը 12.30-ի սահմաններում, ոստիկանության Մալաթիայի բաժին բերման ենթարկված 4 քաղաքացուց մեկի՝ Աբովյան քաղաքի բնակչուհի 19-ամյա աղջկա ինքնազգացողությունը վատացել է: Բաժին մտնելուն պես աղջիկն ընկել է դեպրեսիայի մեջ:

Մեր զրույցում փաստաբան Գրիշա Բալասանյանը պատմեց, որ ոստիկանները Մաշտոցի պողոտայից աղջկան ու նրա հետ եղած տղաներին մեքենայից իջեցրել են, տղաներին քարշ տալով մեքենայից հանել ու բերման են ենթարկել. աղջիկն այդ տեսարանից վախեցել է, խոսելու ունակությունը կորցրել:

Գրիշա Բալասանյանը ոստիկանության բաժնում իրավաբանական օգնություն է ցույց տվել: Նա զանգահարել է շտապօգնություն, եկել ներարկել են, որպեսզի աղջկան ուշքի բերեն: Ի դեպ, Բալասանյանն ասաց, որ նրանք բերման են ենթարկվել ոստիկանության բաժին «ՄերժիրՍերժին՚» կարգախոսի համար: Նա նաեւ նշեց,որ արդնե ոստիկանության բաժնում ցուցարարների նկատմամբ լավ վերաբերմունք են դրսեւորել: