Search
Close this search box.

Ապրիլի 20-ին 14:00-ի դրությամբ ոստիկանության բաժիններ բերման է ենթարկվել 166 անձ

Ապրիլի 20-ի ժամը 14:00-ի դրությամբ Ոստիկանության բաժիններ բերման է ենթարկվել 166 քաղաքացի, հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

ՀՀ ոստիկանության ՀԿԼ վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ապրիլի 19-ին նշել էր, որ ոստիկանությունը շարունակելու է օրենքով սահմանված կարգով բերման ենթարկել բոլոր այն անձանց, ովքեր թույլ են տալիս հասարակական կարգի դեմ ուղղված իրավախախտումներ: «Եթե վարչական ձերբակալման օրենքով սահմանված ժամկետում բերված անձինք ազատ չեն արձակվում, ապա ընդունել ի գիտություն, որ նախաքննության մարմնի միջոցով ստուգվում է նրանց մասնակցությունը կատարված հանցագործություններին»,- ասել էր Ահարոնյանը: