Search
Close this search box.

ՖՈՏՈ. «Աշո՜տ» վանկարկող տղային, քաղաքացիական հագուստով ոստիկանները բերաման ենթարկեցին

Բաղրամյան պողոտայում, օրեր առաջ ոստիկանության և ակտիվիստների միջև տեղի ունեցած  բախումից հայտնի դարձած ակտիվիստը ով դիմում էր ոստիականության աշխատող՝ ոմն Աշոտին, վանկարկելով՝ «Աշո՜տ, տատիկդելա ստեղ, իրա վրա էլ ես՞ բոմբ գցելու », քիչ առաջ քաղաքացիական հագուստով ոստիկանների կողմից բերման ենթարկվեց: 

Մինչ այդ քաղաքացու մեքենան անսարքության պատճաով հայտնվել էր փողոցի մեջտեղում , որին հաջորդեց «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի հետ ունեցած հարց ու պատասխանը:

Վերջինս խոսելով Աշոտի թեմայից նշեց. «Աշոտը դեռ տուն չի եկել, ոչ էլ Աշոտի տանեցիներն են տուն եկել : Ամբողջ երկիրնա իր ասելիքը ասել, ես էլ բան չունեմ ասելու:

Տանեցիները հիմա գյուղում են, երևի նրա համար, որ հարևանները հարցեր չտան»,-նշեց ՀՀ քաղաքացին:

Հարցին, եթե Աշոտը վերադառնա ինչ կասի Աշատին , քաղաքացին նշեց, որ դժվար թե Աշոտը վերադառնա , քանի որ բնակարանը վաճառքի են հանել:

Լրագրողի ճշտող հարցին, թե դեպքերն են պատճառ հանդիսացել բնակարանի վաճառման համար, ՀՀ քաղաքացին նշեց.

«Հստակ չեմ կարող ասել»:

Խոսակցությունից անմիջապես հետո՝ քաղաքացիական հանգուստով 3 տղամարդ բերման  ենթարկեցին ՀՀ քաղաքացուն: