Search
Close this search box.

Երևանի տարբեր փողոցներից ակտիվիստների են բերման ենթարկում

Այս պահին Երևանի տարբեր համայնքներում ընթանում են բողոքի ցույցեր: Ըստ տեղեկությունների, ոստիկանները բերման են ենթարկում ճանապարհները փակելու փորձ անող քաղաքացիներին:

Ականատեսների պատմելով՝ նման դեպքեր տեղի են ունեցել Տիգրան Մեծ փողոցում, Արշակունյաց պողոտայում, ինչպես նաև Հանրապետության և Գարեգին Նժդեհ հրապարակներում:

Աբովյան փողոցում բերման են ենթարկվել մի խումբ երիտասարդներ, ովքեր քայլելիս են եղել Հանրապետության հրապարակի ուղղությամբ: