Search
Close this search box.

Փաշինյանը երկխոսության չի ցանկանում գնալ

«Իմ քայլը» շարժումը շարունակում է բողոքի երթը: Այս պահին ցուցարարները ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քայլում են Դավթաշենի կամրջի վրայով:
Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ իրենց խնդիրը թավշյա հեղափոխությունն ավարտին հասցնելն է:

Ինչ վերաբերում է ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանի՝ կողմերին երկխոսության հրավիրելու առաջարկին, ապա Փաշինյանը այս կապակցությամբ նշեց՝ «որևէ բան առաջարկելուց առաջ Արմեն Սարգսյանը նա պետք է ցույց տա տեղեկանք, թե որ թվականին է հրաժարվել Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից: Եթե որևէ մեկը խոսում է օրենքի գերակայությունից, նա պետք է ապացուցի, որ չի արհամարհում օրենքի գերակայությունը:

Հիշեցնենք, որ Նախագահը ստեղծված վիճակից լավագույն ելք գտնելու համար կողմերին երկխոսության էր հրավիրել:

Միևնույն ժամանակ կոչ անելով հանրային հավաքի մասնակիցներին՝ ցուցարարներին և իրավապահներին, հանդես բերելու զսպվածություն և պատասխանատվություն: