Search
Close this search box.

Անտարբեր չենք կարող մնալ հայրենի ժողովրդին հուզող խնդիրների նկատմամբ. Արամ Ա-ն գալիս է Հայաստան

Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն ապրիլի 20-ի առավոտյան մի քանի ժամով գալիս է Հայաստան: Այս մասին տեղեկացնում են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի մամլո դիվանից:

Նշվում է, որ նա նույն օրը կվերադառնա Անթիլիասի Մայրավանք։

«Անհանգիստ է Հայաստանը, անհանգիստ ենք նաև մենք՝ բոլորս: Ինչպես Հայաստանի հզորացումն ու ծաղկումը մեր բոլորի պարտքն է ու հպարտությունը, նույնպես հայրենի մեր ժողովրդի ցավն ու մտահոգությունը մերն է, հետևաբար անտարբեր չենք կարող մնալ հայրենի ժողովրդին հուզող խնդիրների նկատմամբ»,- Հայաստան այցից առաջ օդանավակայանում ասել է Արամ Ա կաթողիկոսը՝ նշելով, որ անտարբեր չի Երևանի փողոցներում ընթացող իրադարձությունների նկատմամբ: