Search
Close this search box.

Լավ, վարչապետը չընտրվեց, ԱԺ-ն ցրվեց, ո՞վ է նորը ձեւավորելու, իրե՞նք՝ 20-30 հոգով. Սերժ Սարգսյան

ՀՀ նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել Շանթ հեռուստաընկերությանը: Արամ Աբրահամյանի հետ Սերժ Սարգսյանի հարցազրույցում նա անդրադարձել էր երկրի ներսում տեղի ունեցող վերջին իրադարձություններին՝ հանրահավաքներին ու ցույցերին:

Սահմանային լարվածության մասին խոսելով նա ասաց. «Դուք պատկերացնու՞մ եք սահմանի զինվորի վիճակը, երբ նա սահման է պահում, բայց նրա փոքր եղբայրն ու քույրը չեն կարող դպրոց գնալ, որովհետեւ մեկը կա, որ ուղղակի չի ուզում նա դպրոց գնա:

Գործողությունների մեջ պետք է տրամաբանություն լինի: Ենթադրենք, վարչապետը չի ընտրվել, բա հետո՞: Ենթադրենք Ազգային ժողովն էլ  պետք է ցրվի, ցրվեց, ո՞վ է նորը ձեւավորելու, իրե՞նք, էդ 20-30 հոգով: Չէին ուզում տեղի ունենա էդ նիստը, բայց տեղի է ունեցել, էլ ի՞նչ են ուզում, որ գան մտնեն այս շենք, ու ո՞վ է ղեկավարելու: Ս. Սարգսյանը դառնալու է ոչ լեգիտիմ, իսկ իրենք լինելու են լեգիտի՞մ, լավ բա հետո՞, գործողությունների մեջ տրամաբանություն պետք է լինի:

Իրենց խնդիրները թող չփաթաթեն ժողովրդի վզին, այս ամենից մեր երկիրը չի զարգանալու»-ասաց նա: