Search
Close this search box.

«Հրապարակ». Իշխանությունները սարսափում են. Մոտենում են մարդաշատ միջոցառումների օրերը

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական ճամբարում, թեև արտաքուստ հանդարտությանը, խուճապային տրամադրություն է։ Մտավախություն ունեն, որ իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից: Մի քանի օրից ապրիլի 24-ն է, երբ հոծ բազմություն է գնալու դեպի Եղեռնի համալիր: Եթե այն միանա ցուցարարներին, ապա ոստիկանները կհայտնվեն աննախանձելի վիճակում. չեն կարող ուժ գործադրել, քանի որ դա միջազգային մեծ ռեզոնանս կունենա, և կստացվի, որ ցեղասպանության զոհերի հիշատակի օրը բռություն է կիրառվում հայերի նկատմամբ իր իսկ իշխանության կողմից:

Մայիսյան եռատոները նույնպես սարսափի առարկա են, քանի որ Առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված տոնակատարությունները ևս խոստանում են մարդաշատ լինել։ Բացի այդ՝ ՀՀ են ժամանելու մեծ թվով հյուրեր արտերկրից, ի դեպ, այսօր Հայաստան է ժամանելու Արամ 1-ին կաթողիկոսը, իսկ Սփյուռքի մեր հայրենակիցներից շատերը, ինչպես հայտնի է, պակաս ընդդիմադիր չեն: Եվ, ուրեմն, իշխանությունները մտադիր են ամեն ինչ անել, որպեսզի իրավիճակն արագ լիցքաթափվի, և «Նիկոլը փողոցից խորհրդարան բերվի»՝ մինչև նշված միջոցառումները:

Հավանաբար, այս համատեքստում են նաև Արմեն Սարգսյանի, Գարեգին կաթողիկոսի, ՀՅԴ-ի ու ռամկավարների երեկվա կոչերը։ Ընդամենը 10-11 օր պաշտոնավարող Արմեն Սարգսյանը 7-օրյա ցույցերից ու հանրահավաքներից հետո, «որպես պետության ղեկավար», կողմերին հրավիրել է երկխոսության․ «Իմ խորին համոզմամբ՝ նման վիճակների միակ լուծումը երկխոսությունն է ցանկացած ձևաչափով, միմյանց տեսակետների հարգումն ու հանդուրժողականությունը»»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: