Search
Close this search box.

Շմայսը կարող է նշանակվել ՌՈ պետ

Վերջին մի քանի օրերին, ընդդիմության բողոքի ակցիաներին խանգարող միջամտություն է փորձում անել ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը: Ըստ ընդդիմադիր գործիչների նա տարբեր սադրիչ երիտասարդների է ուղարկում, որպեսզի վեճի բռնվեն ընդդիմադիրների հետ: Երեկ էլ բողոքի ակցիայի մասնակիցները նրան տեսել էին Բաղրամյան պողոտայի ոստիկանական արգելապատնեշից այն կողմ:

Politik.am-ի աղբյուրների փոխանցմամբ Շմայսի ակտիվությունը հստակ պատճառ ունի՝ նրան խոստացել են իրավիճակի հանդարտումից հետո կամ Ռազմական ոստիկանության պետի պաշտոնը, կամ պաշտոն ԱԱԾ-ում: