Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ.Մարսելի հայերը ներխուժել են ՀՀ Հյուպատոսություն, հանել են Սերժ Սարգսյանի նկարը և այրել

«Մերժիր Սերժին» կարգախոսը կրող ակցիաներ են տեղի ունենում ոչ միայն Լոս Անջելեսում, այլ նաև Ֆրանսիայի տարբեր քաղաքներում։ Մարսելահայությունը երեկ հավաքվել է հյուպատոսարանի մոտ՝ վանկարկելով՝ Քայլ արա, մերժիր Սերժին։
Ակցիայի մասնակիցները իրենց աջակցությունն են հայտնել Հայաստանում ծավալվող պայքարին․«Ձեր պայքարն արդար է, այն ուղղած է Հայաստանում արդար իշխանության վերականգնմանը, քաղբանտարկյալների ազատմանը, և վերջապես ամենակարևորը՝ հանցավոր իշխանության և Սերժ Սարգսյանի գլխավորությամբ կազմված կլանային իշխանությանն վերացմանը և դեմոկրատիայի հաստատմանը», դիմել են նրանք հայրենակիցներին և ասել, որ աջակցում են։
Այնուհետև ակցիայի մասնակիցները հյուպատոսարանից պոկել են Սերժ Սարգսյանի նկարը, ապա այրել այն։