Search
Close this search box.

Քայլոյի ընդհանուր վիճակը կայուն է

Paws անասնաբուժական կլինիկան Ֆեյսբուքյան իր էջի միջոցով պաշտոնապես հայտարարում է.

Քանի որ, հասկանալի պատճառներով, հանրային յուրահատուկ ուշադրության է արժանանում Քայլոն (Չալո), ցանկանում ենք ձեզ ներկայացնել մանրամասներ նրա մասին։
Քայլոյի մասին մեզ ահազանգեցին ապրիլի 13-ին ժամը 23։50-ին, սակայն գիշերը նրան բռնել չհաջողվեց, այդ իսկ պատճառով մեզ մոտ տեղափոխվեց ապրիլի 14-ի առավոտյան ժամը 08։00-ին։ Ահազանգողները ակտիվիստ, կենդանասեր, երիտասարդներ էին ովքեր մեզ մոտ եկան իրենց ավտոմեքենայով։

Առաջնային խնդիրը թարախակալված վերքերն էին, սակայն Քայլոյին ավելի մանրամասն հետազոտւթյունների ենթարկելուց հետո պարզ դարձավ որ նրա մոտ առկա է նաև միոզիտ (մկանաբորբ) և հարհետանցքային գեղձերի թարախային բորբոքում։ Այժմ նա գտնվում է մասնագետների հսկողության տակ և ստանում է անհրաժեշտ բուժումները։ Ընդհանուր վիճակը կայուն է։

Ցանկանում ենք նաև տեղեկացնել որ Քայլոյի բուժման բոլոր ծախսերը կհոգա Paws անասնաբուժական կլինիկան։

Հիշեցնենք, որ Քայլոն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների հետ մասնակցել է քայլարշավին՝ հասնելով Երևան: