Search
Close this search box.

ՀՔԱՎ: Առավոտյան Նոր Նորքի ոստիկանական բաժին բերման ենթարկված խաղաղ ցուցարարները դեռևս ազատ չեն

Այսօր՝ 2018 թ. ապրիլի 18-ի ժամը 8:13-ին բերման ենթարկված խաղաղ ցուցարարները, որոնք գտնվում են Երևանի Նոր Նորքի ոստիկանական բաժնում, դեռևս ազատ չեն արձակվել:

Նրանցից մեկին բաց թողնելու մասին արձանագրություն է կազմվել և ստորագրվել ժամը 11:50-ին, սակայն նրան ևս բաց չեն թողել:Ցուցարարները տեղեկացնում են, որ պատճառաբանում են, թե դատախազի որոշում է պետք բաց թողնելու համար:Այս մասին ահազանգվել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին ու ՀՀ Փաստաբաբանների պալատ: