Search
Close this search box.

Մոուրինյոն պատրաստ է վաճառել Պոգբային

«Մանչեսթր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատրաստ է վաճառել թիմի կիսապաշտպան Փոլ Պոգբային։ Պորտուգալացի մասնագետը դեմ չէ ֆուտբոլիստի հեռանալուն՝ իրենց փոխհարաբերությունների վատթարացման պատճառով։ Ֆրանսիացի կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է ՊՍԺ-ն, որի ներկայացուցիչներն արդեն սկսել են բանակցությունները ֆուտբոլիստի հետ։