Search
Close this search box.

Բերման է ենթարկվել 80 քաղաքացի. Ոստիկանություն

Վարչական իրավախախտում կատարելու կասկածանքով ոստիկանություն բերման ենթարկվածների թիվը հասել է 80-ի: Այս մասին հայտնեցին ոստիկանությունից:

Այսօր վաղ առավոտյան Մաշտոցի պողոտա-Թումանյան փողոց խաչմերուկից ոստիկանները բերման են ենթարկել մի խումբ ցուցարարների:

Ավելի վաղ  հայտնել էինք, որ նախօրեին Բաղրամյան պողոտայում բախում է տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև: Նիկոլ Փաշինյանն անցել է փշալարերի վրայով, նրան հետևել են այլ ցուցարարներ: Ոստիկանությունը հատուկ միջոցներ, մասնավորապես, լուսաձայնային նռնակներ է կիրառել ցուցարարների նկատմամբ: Բախումների հետևանքով 46 անձ, այդ թվում Նիկոլ Փաշինյանը, տեղափոխվել են հիվանդանոց: Հիվանդանոց են տեղափոխվել նաև երկու օպերատորներ՝ Սարգիս Գևորգյանն ու Զավեն Գրիգորյանը։