Search
Close this search box.

Սիրիայի վրա հրթիռային հարվածը հղի է տարածաշրջանում և աշխարհում լարվածության հետագա էսկալացիայով. ՀԱՊԿ

Սիրիայի վրա հրթիռային հարվածը հղի է տարածաշրջանում և աշխարհում լարվածության հետագա էսկալացիայով: Այս մասին ասվում է Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ ՀԱՊԿ Մշտական խորհրդի արտակարգ նիստում ընդունված հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ նշվում է, որ ՀԱՊԿ Մշտական խորհուրդը, հաստատելով Սիրիայի Արաբական Հանրապետության ինքնիշխանության, միասնության և տարածքային ամբողջականության պահպանմանն իր աջակցությունը, դատապարտում է ԱՄՆ-ի կողմից Միացյալ Թագավորության և Ֆրանսիայի աջակցությամբ հրթիռային հարվածները, որոնք կատարվել են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների և նորմերի խախտմամբ, ՄԱԿ-ի կանոնադրությանը հակառակ և առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թույլտվության:

«Այս գործողությունները ստեղծում են մի իրավիճակ, որը հակասում է Սիրիայում ահաբեկչական սպառնալիքի արագ վերացմանը և քաղաքական և դիվանագիտական միջոցներով Սիրիայի ներքին հակամարտության լուծմանը` հանգեցնելով այդ երկրում հումանիտար իրավիճակի հետընթացին: Սա նաև հղի է տարածաշրջանում և ամբողջ աշխարհում լարվածության հետագա էսկալացիայով», – ասվում է հայտարարության մեջ:

ՀԱՊԿ-ի մշտական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է անում առավելագույն ջանքեր գործադրել միջազգային հանրության կողմից իրեն վստահած միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման և վերականգնման խնդիրների կատարման համար: