Search
Close this search box.

Էրդողանն իր աջակցությունն է հայտնել Սիրիայի դեմ ԱՄՆ և դաշնակիցների գործողություններին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ճիշտ է համարում Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից իրականացված ռազմական գործողությունն ընդդեմ Սիրիայի, հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Էրդողանը մեղադրել է Սիրիայի ղեկավարությանը քիմիական զենք կիրառելու մեջ: Նա հավելել է, որ առաջիկայում Սիրիայի դեմ գործողությունների վերաբերյալ նախատեսում է հեռախոսազրույցներ ունենալ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, ինչպես նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: