Search
Close this search box.

«Բարսելոնայի» ջախջախման մեջ մեղադրել են Մեսիին ու Սուարեսին

ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում իսպանական «Բարսելոնայի» «Ռոմայից» կրած 0:3 հաշվով խոշոր պարտության համար մեղադրվել են թիմի հարձակվող Լիոնել Մեսին և Լուիս Սուարեսը:

Մասնագետների կարծիքով նրանք բացի այն, որ չեն կարողացել գոլ խփել, նաեւ շատ քիչ են օգնել կիսապաշտպաններին ու պաշտպաններին, որի պատճառով էլ իտալացիները միշտ թվային առավելություն են ստացել գրոհների ժամանակ:

Մասնավորապես՝ ֆուտբոլիստների տեղաշարժման գրաֆիկից երեւում է, որ եւ Լոինել Մեսին եւ Լուիս Սուրարեսը շատ քիչ ժամանակ են անցկացրել սեփական կիսադաշտում, հաճախ են պարտվել մենամարտերում եւ կորցրել գնդակը:

Հավելենք, որ «Բարսելոնան» «Ռոմային» գերազանցել է գնդակին տիրելու գործոնում (57 տոկոս ընդդեմ 43-ի), սակայն զիջել է հարվածների քանակով (9-17):