Search
Close this search box.

ՖՈՏՈ. Մահացել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող

Երեկ՝ 2018թ. ապրիլի  4-ին  ադրբեջանցի օգտատերերը սոցցանցերում տարածել են տեղեկություն ապրիլի 3-ին մահացած Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, 1992թ. ծնված  լեյտենանտ Աբդուլլաև Նուրիդ Չինգիզ օղլուի (Abdullayev Nurid Çingiz oğlu) մասին, տեղեկացնում է razm.info-ն:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կորստի մասին ոչինչ չի հայտնել:

Զինծառայողը թաղվել է ապրիլի 4-ին Բաքվից արևմուտք գտնվող Գոբու բնակավայրում: Մահվան հանգամանքները դեռևս անհայտ են: Աբդուլլաև Նուրիդը զորակոչվել էր Խեթայի շրջանից, իսկ 2013թ. ավարտել էր Ադրբեջանի Հեյդար Ալիևի անվան բարձրագույն ռազմական դպրոցը:

Ընդհանուր առմամբ՝ բաց աղբյուրների հետազոտության արդյունքում հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ՝ 2018-ին մահացած 9 զինծառայողի մասին։