Search
Close this search box.

Պոլսո հայոց պատրիարքի թեկնածուների թիվը չի կարող գերազանցել 5-ը․ Նախաձեռնող խումբ

Պոլսո հայոց պատրիարքի թեկնածուների թվի հետ կապված պարզաբանում է տվել ընտրության նախաձեռնող խմբի խոսնակ Սեպուհ Ասլանգիլը։

Ստամբուլի հայկական «Ակոս»-ի հետ զրույցում Սեպուհ Ասլանգիլը նշել է, թե պատրիարքի տեղապահ արք․ Բեքչյանը բոլոր հավանական թեկնածուներին նամակ է գրելու, որից հետո թեկնածուները պետք է իրենց առաջադրման մասին տեղեկացնեն նախաձեռնող խմբին։ «Եթե թեկնածուների թիվը 5-ից շատ է, ապա կրոնական խորհուրդը ժողով է իրականացնելու եւ այդ թիվը իջեցնելու է 5-ի։ Իսկ եթե 5-ից քիչ է թեկնածուների թիվը, ապա որեւէ խնդիր չի լինում»,-ասել է Սեպուհ Ասլանգիլը։

Նշենք, որ արդեն Պոլսո հայոց պատրիարքի ընտրության անցկացման օրվա հետ կապված դիմումը հանձնվել է Ստամբուլի նահանգապետարան։ Նախատեսվում է ընտրությունն անցկացնել դեկտեմբերի 13-ին։