Search
Close this search box.

Մխիթարյանը Արսենալի մարտի լավագույն ֆուտբոլիստ ու լավագույն գոլի հեղինակ

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի համար մարտը հիանալի է դասավորվել «Արսենալում»: Այս մասին է գրում armsport.am-ը:

Մեր ընտրանու ֆուտբոլիստը երկրորդ ամիսն անընդմեջ ճանաչվել է ամսվա լավագույն ֆուտբոլիստ՝ ձայների 58%-ով: Հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Լավագույնի կոչման համար պայքարում էին նաև Մեսութ Օզիլը, ով ստացել է ձայների 21%-ը և երկրորդն է:

Գրանիտ Ջական 13%-ով երրորդն է, իսկ Ռեմսին՝ 8%-ով չորրորդը:

Մխիթարյանի՝ «Միլանի» դարպասը խփած գնդակն էլ ճանաչվել է մարտի լավագույն գոլ՝ ստանալով ձայների 63 տոկոսը:

Լավագույն գոլի համար պայքարում Ռեմսիի՝ «Միլանի» դարպասը խփած գոլը եղել է երկրորդը (24%), իսկ Օբամեյանգի՝ «Ուոթֆորդի» դարպասն ուղարկած գոլը երրորդը (13%):