«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Մելիք Մանուկյանը երեկ «Ժամանակ»-ի հետ զրույցում հերքել է ամիսներ առաջ իրեն պատկանող շշերի գործարանում ծեծկռտուքը: «Հերքում եմ»,- ասաց նա՝ հավելելով, որ ով նման տեղեկատվություն է տարածում, նա էլ պետք է պարզաբանի:
Սակայն մեր տեղեկություններով՝ վերջերս այս միջադեպը նոր զարգացումներ է ունեցել, և ըստ հավաստի տեղեկությունների՝ ծեծի է ենթարկվել հենց ինքը՝ Մելիք Մանուկյանը, իսկ ծեծողը՝ պատգամավորին շշով հարվածողը, քրեական աշխարհի ներկայացուցիչ է՝ ազատանցի Պետոն, ով Օշականցի Գևորիկի և «օրենքով գող» Զապի մտերիմ ընկերն է, ինչպես նաև գեներալ Օգանովսկու սանիկը:
Ի դեպ, պատճառը եղել է այն, որ քրեականները Շշի Մելոյից պահանջել են գործարանի համար պահանջվող հումքը վերցնել իրենց մատնանշած ընկերությունից»:
Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: