Search
Close this search box.

«Ժամանակ». Որն է Գորիսի քաղաքապետի հրաժարականի իրական պատճառը. մանրամասներ

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Գորիսի արդեն նախկին քաղաքապետ Վաչագան Ադունցի հրաժարականի իրական պատճառը Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի հետ ունեցած լարված հարաբերություններն են, որոնք սրվել էին ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններից հետո: Մեր տեղեկություններով՝ Գորիսի քաղաքապետի ՀՀԿ ամենահավանական թեկնածուն Սյունիքի մարզում հայտնի գործարար Գագիկ Առուշանյանի որդին է՝ Առուշ Առուշանյանը: Գորիսի մեր աղբյուրները փոխանցեցին, որ որոշ մարդիկ չեն էլ սպասում քաղաքապետի ընտրություններին և արդեն Առուշանյանին կատակով քաղաքապետ են անվանում»:

Մանրամասն` թերթի այսօրվա համարում: