Search
Close this search box.

Աբրահամյանները չեն ցանկանում ռիսկի դիմել

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Աբրահամյանները, որոնք վերջին շրջանում զբաղված են իրենց գույքն օպտիմալացնելով, ակտիվներն արտասահման տեղափոխելով, հրաժարվել են Արտաշատում տեղի ունենալիք քաղաքապետի ընտրություններին մասնակցելուց:Բանն այն է, որ հայտնի «դինաստիան» հասկացել է՝ մի բան է ձիու լինելը, մեկ այլ բան՝ առանց ձիու «վտակներով քայլելը»: Արտաշատում Աբրահամյաններն օր օրի կորցնում են իրենց ազդեցությունը, արտաշատցիք տեսնում են՝ «ջրում չխեղդվող» «կրակում չայրվող» Արգամիչն «էլ էն չի»: Ասում են՝ նաև սա է պատճառը, որ Աբրահամյանները չեն ցանկանում ռիսկի դիմել ու պայքարի դուրս գալ ՀՀԿ-ի և մարզի «ասողներ» Գրիգորյանների դեմ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: