Search
Close this search box.

Բաքվի մոտակայքում ցեխային հրաբխի ժայթքում է տեղի ունեցել

Բաքվի Գարադաղի շրջանում ցեխային հրաբխի ժայթքում է տեղի ունեցել, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

 Ժայթքումը տևել է 7 րոպե, ցեխային լավան բարձրացել է 100-150 մետր և տարածվել մոտ 2 հա տարածության վրա:

Սա այս տարվա ընթացքում ցեխային հրաբխի ժայթքման երրորդ դեպքն է:

Ադրբեջանի Գարադաղի շրջանում ցեխային հրաբխի ժայթքում էր տեղի ունեցել նաև մարտի 1-ին:

Հունվարի 16-ին Ադրբեջանի Շամախի շրջանի Գուշչու գյուղի շրջակայքում տեղի էր ունեցել ցեխային հրաբխի ժայթքում: Ժայթքման ժամանակ ցեխային լավան բարձրացել է մինչև 10 մետր և թափվել 1,5 հա տարածության վրա: