Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ.Ռուսաստանի պարտադրմամբ յոթ շրջանի հանձնման վտանգը

Մինչ Հայաստանի խորհրդարանը պատրաստվում է ընտրել ապագա վարչապետին՝ երկրում հայտնվում են ռուսական ռազմական ոստիկանության ստորաբաժանումներ իսկ Ռուսաստանի եւ Թուրքիայի ղեկավարներ Պուտինն ու Էրդողանը Ապրիլի 3-ին կազդարարեն նոր ատոմակայանի կառուցման սկիզբը։ Կարեւորագույն հարցը մնում է, թե Միջազգային ճնշումների եւ փակուղու մեջ գտնվող Ռուսաստանը կգնա՞ արդյոք զիջումների ի հաշիվ Արցախի։ Կանադայում ՀՀ նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Պապյանը կարծում է, որ «Ռուսաստանի պարտադրանքով եւ մերոնց ցանկությամբ ազատագրված հինգ պլյուս երկու շրջանների հանձնման տարբերակը կարող է աշխատել եւ մերոնք դա կներկայացնեն որպես հաղթանակ»։
Մանրամասները տեսանյութում: