Search
Close this search box.

Չինաստանում մայրը փորձել է նորածին դստերը փոստային ծառայության միջոցով մանկատուն ուղարկել

Չինաստանում մայրը փորձել է նորածին դստերը փոստային առաքման ծառայության միջոցով մանկատուն ուղարկել: Նա երեխային «փաթեթավորել» է պոլիէթիլենային տոպրակով եւ առաքիչին հանձնել:

Ըստ The Beijing News-ի՝ փոստային առաքիչը կապվել է ոստիկանության հետ՝ նկատելով, որ փաթեթը շարժվում է եւ մանկական լացի ձայն է լսվում: Նրա խոսքով՝ փորձել է կնոջից ստանալիս ստուգել փաթեթը, սակայն նա թույլ չի տվել:

Դեպքը տեղի է ունեցել Ֆուչժոու քաղաքում: Երեխային հիվանդանոց են ուղարկել: Ոստիկանությունը ձերբակալել է մորը, նրան մինչեւ 5 տարի ժամկետով պատիժ է սպառնում: