Search
Close this search box.

ՖՈՏՈ. Սպանվել է Ադրբեջանի զինված ուժերի ժամկետային զինծառայող

Ալեն Ղուլյանը գրում է.

Ադրբեջանի Թարթառի շրջանում (Թալիշ-Մարտակերտ ուղղություն) տեղակայված մարտական հենակետերից մեկում սպանվել է Ադրբեջանի զինված ուժերի ժամկետային զինծառայող, Ջալիլաբադի շրջանի Ուզունթափա գյուղի բնակիչ Խայամ Փանահ օղլը Ռզաևը ( Rzayev Xəyyam Pənah oğlu)։
Տեղեկությունը տարածել են սոցիալական ցանցերի ադրբեջանցի օգտատերերը։
Ադրբեջանի պաշտպանության գերատեսչությունը դեռևս որևէ տեղեկություն չի հայտնել դեպքի և սպանված զինծառայողների մասին։