Search
Close this search box.

Հայոց ցեղասպանության մասին հոլովակը կներկայացվի Կաննի կինոփառատոնի ծրագրի շրջանակներում

Ուկրաինայի հայերի միության հայոց ցեղասպանության մասին հոլովակը կներկայացվի Կաննի 71-րդ կինոփառատոնի ծրագրի շրջանակներում: «Շնորհակալություն նորից բարգավաճելու հնարավորության համար: Հայեր» անվանումով հոլովակը նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Անդրանիկ Բերբերյանի եւ Անդրեյ Լիդագոսվսկու 2D անիմացիան նռան հատիկի կերպարով է ստեղծված:

AnalitikaUA.net-ի փոխանցմամբ՝ «Շնորհակալություն նորից բարգավաճելու հնարավորության համար: Հայեր» անվանումով հոլովակը Ուկրաինայում և արտերկրում միանգամից մի քանի փառատոնների ծրագրերում է ընդգրկվել:

Դրանցից են Ուկրաինայի Molodiya Festival սոցիալական գովազդի փառատոնը, KLIK անիմացիայի միջազգային փառատոնը, Reanimania անիմացիոն կինոյի ամենամյա բաց միջազգային հայկական փառատոնը:

Ինչպես նշել է ուկրաինացի պրոդյուսեր, ռեժիսոր Անդրանիկ Բերբերյանը՝ «Սա ցույց է տալիս, որ աշխարհը ընդունում է մեր նոր հաղորդակցության ուղին և պատրաստ է միանալ դրան՝ ավելի մոտենալով հայ ժողովրդին, նրա մշակույթին»: