Search
Close this search box.

ԵՊՀ ռեկտորը խժռում է Սերժ Սարգսյանի ելույթը և ուտում քառօրիայի տղերիքի փողը

Ապրիլյան պատերազմից օրեր հետո պետական ամենաբարձր մակարդակով խոսվեց պատերազմի մասնակից տղաներին մեծարելու, պետության կողմից աջակցություն ցուցաբերելու մասին: Մասնավորապես, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Դիլիջանում, երբ հանդիպեց քառօրյայի մասնակից, զորացրված զինվորներին, որպես երկրի գերագույն գլխավոր հրամանատար,նրանց կողքին լինելու ու պետական աջակցությունից օգտվելու բարձրաձայնում արեց: Հանդիպման առիթից օգտվելով,տղաներից մեկը հենց երկրի նախագահից փորձեց իմանալ, հնարավոր է արդյոք մարտական հերթապահություն անցած տղաների ուսման վարձի զեղջը բուհը չկապի լավ գնահատականների հետ ու զրկի զեղջից: Զինվորի հարցին երկրի նախագահի պատասխանը առավել քան հստակ էր. Ընդհանրապես ես դիտարկում եմ բանակից հետո ոչ թե զեղջ այլ անվճար լինելու հանգամանքը:: Որոշ բուհեր իհարկե ընդունեցին,որ մարտական հերթապահությունը չպետք է կապել ուսման առաջադիմության հետ և կիրառեցին հենց մարտական հերթապահության զեղջ, մինչդեռ ԵՊՀ ռեկտորրը համառորեն մսխում է տղերքի հասանելիք զեղջը`հաշվի չնստելով երկրի նախագահի խոսքի հետ: Իհարկե ռեկտորի այս պահվածքը չէր վրդովվեցնի ուսանողներին, եթե ռեկտորը նույն կերպ վարվեր օրինակ բանակի երեսը չտեսած Կարեն Ավագյանի հետ,ում հիմնադրամի համար նույն ռեկտորը նույն բուհից տարեկան միլիոնավոր գումարներ է հայթայթում ու փոխանցում: ԵՊՀ-ում քառօրյա անցած ուսանողները, որոնց զինգրքույկուն որոշ պաշտոնյանների փնթի աշխատանքի արդյունքում չգրվեց անգամ քառօրյայի մասնակից, armlife.am կայքին փոխանցեցին, որ պատրաստվում են նամակով դիմել երկրի նախագահին, եթե ռեկտորը շարունակի մսխել իրենց մարտական հերթապահության հասանելիք զեղջը:
Մանրամասները տեսանյությում. 4.17 րոպեին զեղջի վերաբերյալ զինվորի հարցը նախագահին ու նախագահի հնչեցրած պատասխանը