Search
Close this search box.

Արսենալը շնորհավորել է Մխիթարյանին

Լոնդոնի «Արսենալն» իր պաշտոնական կայքի միջոցով շնորհավորել է թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին` 2017 թվականի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստը դառնալու կապակցությամբ: Այս մասին գրում է Armsport.am-ը:

Մխիթարյանը, հիշեցնենք, երեկ ստացել է լավագույն ֆուտբոլիստի մրցանակը:

«Շնորհավորում ենք Հենրիխ Մխիթարյանին, որը 2017 թվականի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստն է»:

Հիշեցնեք` հավաքելով 190 միավոր` Մխիթարյանը ճանաչվել էր Հայաստանի 2017 թ. լավագույն ֆուտբոլիստ: Այս կերպ, Մխիթարյանն 8-րդ անգամ իր կարիերայի ընթացքում և 7-րդ անգամ անգամ անընդմեջ դարձել էր Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ:

Ընդհանուր առմամբ, 39 քվեարկողներից 38-ը Մխիթարյանի անունը նշել են առաջին տեղում: 35 միավորով երկրորդ տեղը զբաղեցրել է Հայաստանի ազգային հավաքականի և մակեդոնական «Վարդարի» հարձակվող Տիգրան Բարսեղյանը, ում անունը 10 անգամ նշվել է երկրորդ, 5 անգամ՝ երրորդ տեղում:

25 միավորով երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Ուրալ» թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը, ում անունը 7 անգամ նշվել է երկրորդ, 4 անգամ՝ երրորդ հորիզոնականում: