Search
Close this search box.

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը խզել է Իբրահիմովիչի հետ պայմանագիրը

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը պաշտոնապես հայտարարեց Զլատան Իբրահիմովիչի հետ պայմանագիրը չեղարկելու մասին:

«Ակումբում բոլորը շնորհակալություն են հայտնում Զլատանին, իր ունեցած ներդրման համար և հաջողություն են մաղթում ապագայում»,-ասվում է հայտարարության մեջ:

Իբրահիմովիչը մանչեսթերյան թիմ էր տեղափոխվել 2016թ-ի ամռանը` ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով:

Ակնկալվում է, որ ֆուտբոլիստը կարիերան կշարունակի «Լոս Անջելես Գելաքսի»-ում: