Search
Close this search box.

Փորձագետը բացատրել է, թե ինչու է Քանյե Վեսթը միշտ կանգնում Քիմ Քարդաշյանի հետևում

Cosmopolitan ամերիկյան ամսագիրը հոդված է հրապարակել, որտեղ մարմնի լեզվի մասնագետը պատմում է, թե իրականում ինչպես են իրար վերաբերվում Քիմ Քարդաշյանն ու Քանյե Վեսթը։ Հյուսիային Կալիֆորնիայից գիտնական Բլանկա Քոբը վերցրել է նրանց մի քանի ամենաբնութագրող լուսանկարներից։ Փորձագետը մշտապես տեսախցիկների ուշադրության կենտրոնում գտնվող զույգի հարաբերությունները բավական ամուր է անվանել։ Ամեն անգամ, երբ նրանք միասին դուրս են գալիս, Քիմը փորձում է ցույց տալ, որ ամուսինն իր հպարտությունն ու պաշտպանն է։ Ռեփերը ինքն էլ չի թաքցնում իր զգացմունքները։

Շատ նկարներում նա, առանց շրջապատին ուշադրություն դարձնելու, համբուրում է կնոջը։ Բացի այդ, նա միշտ հնարավորություն է տալիս Քիմին փայլելու հանրության առջև, այդ պատճառով էլ կարմիր գորգերի վրա նա միշտ Քիմի ետևում է կանգնում և ձեռքը դնում է նրա կոնքին. այդպիսով նա հիշեցնում է շրջապատին, որ այս կինը միայն իրեն է պատկանում։