Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյան. «Մի երկու ամսից դարպասը կդառնա դուռ, դուռ՝ լուսամուտ, լուսամուտը՝ ֆորտչկա»

ԱԺ-ն քննարկում է ՀՀ կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև «Մեղրի-Նորդուզ սահմանային դարպասի համատեղ օգտագործման մասին» համաձայնագիրը, որով առաջարկվում է էլ ավելի մատչելի և դյուրին դարձնել Մեղրի և Նուրդուզ մաքսային անցակետերում կատարվող ծառայությունները` ուղևորների, ապրանքների և տրանսպորտային միջոցների միջազգային փոխադրումների հետ կապված:

Ըստ համաձայնագրի` Կողմերը ջանքեր կգործադրեն` խուսափելու համար մաքսային հսկողության կրկնակի գործողություններից` դյուրացնելու համար օրինական առևտուր և տարանցիկ փոխադրումները, ինչպես նաև կձեռնարկվի համատեղ միջոցներ արդյունավետ մաքսային հսկողության իրականացման և ապրանքները բաց թողնելու համար ծախսվող ժամանակի կրճատման ուղղությամբ:

Իր ելույթի ընթացքում «ԵԼՔ» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իրենք կողմ են քվեարկելու այս նախագծին. «Բայց ես ուզում եմ, որ մենք վերհիշենք, թե վերջին տարիներին ինչպիսի մեգա նախագծեր ենք քննարկել Իրանի հետ կապված և արձանագրենք, որ բոլոր այդ նախագծերը ձախողված են: Առաջինը 2012 թ.-ին, Սերժ Սարգսյանի մասնակցությամբ տեղի ունեցավ Արաքս գետի վրա Մեղրիի ՀԷԿ-ի հիմնարկեքի աշխատանքը, և Հանրապետական խմբակցության ներկայացուցիչն ընդունեց, որ, ըստ էության, որևէ  քար դրված չի, շինարարությունն իրականացված չի»:  Ըստ պատգամավորի՝  նախկինում եղած վիճակագրությունը ցույց է տալիս, որ «մի երկու ամսից դարպասը կդառնա դուռ, դուռ՝ լուսամուտ, լուսամուտը՝ ֆորտչկա: Եվ էդպես կփակվի»:

ArmLife.am