Search
Close this search box.

«Հանուն Միհրան Պողոսյանի որդու» նախագիծն ընդունվեց

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց նաև ՀՀԿ-ական Միհրան Պողոսյանի ներկայացրած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը, որը լրագրողների շրջանում հայտնի է որպես «Հանուն Միհրան Պողոսյանի որդու» նախագիծ:

Հիշեցնենք՝ այս նախագծով առաջարկվում է  18 տարին լրացած օտարերկրյա պետությունում սովորող դպրոցականներին թույլ տալ ուսումն ավարտելուց հեոտ միայն զորակոչվեն բանակ:

Հիշեցնենք, որ նախագծի առաջին ընթերցմամբ քննարկումների ժամանակ լրագրողները հետաքրքրվել էին Մ. Պողոսյանից՝  Ձեր երեխաները դրսո՞ւմ են սովորել, որ այդպես շահագրգռված եք. «Իմ երեխաները դրսում չեն սովորել, բայց կսովորեն դրսում… Ես նաև ձեր երեխաների համար եմ ներկայացրել. պետք չէ մասնավորեցնել»,-նշել էր Մ. Պողոսյանը: