Search
Close this search box.

«Մղձավանջում անգամ չէի կարող պատկերացնել, որ իմ երազած անկախ Հայաստանում կիրականացվեն նմանատիպ հաշվեհարդարներ». Ավետիք Իշխանյան

 Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ժիրայր Սեֆիլյան, Գևորգ Սաֆարյան, Սամվել Բաբայան…

…Հիշում եմ ծնողներիս պատմածները ստալինյան շրջանի,37թ. բռնաճնշումների մասին, թե ինչպես շինծու, հաճախ զավեշտալի մեղադրանքներով դատապարտվում,աքսորվում գնդակահարվում էին անմեղ մարդիկ: Մղձավանջում անգամ չէի կարող պատկերացնել, որ իմ երազած անկախ Հայաստանում կիրականացվեն նմանատիպ հաշվեհարդարներ անմեղ մարդկանց նկատմամբ, որոնց ականատեսներն ենք, դեռևս, Հայաստանից չարտագաղթածներս…