Search
Close this search box.

Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվեց 10 տարի 6 ամսվա ազատազրկման

Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը քիչ առաջ դատապարտվեց 10 տարի 6 ամսվա ազատազրկման։ Դատավորը հիմնավորված համարեց նրան առաջադրված բոլոր մեղադրանքները։

Ժիրայր Սեֆիլյանի համար, որպես մեղմացուցիչ հանգամանք, նշվել էր խնամքի տակ մինչև 14 տարեկան երեխա ունենալն ու Արցախի սահմանների պաշտպանության ժամանակ ունեցած ակտիվ մասնակցությունը:

Նշենք, որ Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 35-225-րդ հոդվածի 1-ին մասի, 35-225-րդ հոդվածի 1-ին մասի, 35-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

Խիստ պատիժ սահմանվեց  նաև Գևորգ Սաֆարյանի նկատմամբ, դատավորը նրան ազատազրկեց 5 տարի  9 ամիս ազատազրկման։

Ներսես Պողոսյանը ստացավ 3 տարի 6 ամիս, Գալուստ Գրիգորյանը 3 տարի ազատազրկում, Հրայր Թոփչյանը՝ 3, Գալուստ Գրիգորյանը՝ 3.5 տարի, Հովհաննես Պետրոսյանը 2 տարի ժամկետով: