Search
Close this search box.

Իրանում երկու երկրաշարժ է տեղի ունեցել

Իրանի հյուսիսում 4.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:

Տեղեկության համաձայն՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է մայրաքաղաք Թեհրանից 180 կմ դեպի արևելք: Մինչդեռ օջախը գտնվել է 8 կմ խորության վրա:

Նշվում է, որ երկրաշարժի հետևանքով տուժածների և փլուզումների մասին տեղեկություն չկա:

Հայտնի է, որ դրան նախորդել է իրանա-իրաքյան սահմանին տեղի ունեցած 3.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին Իրանում գրանցվել էր վերջին տասնամյակում ամենահզոր երկրաշարժը, որը խլել է ավելի քան 500 մարդու կյանք: