Search
Close this search box.

Քաղաքապետարանը չի կարողանում վարորդներին պարտադրել չծխել. «Ելք»-ը դիմում է Տարոն Մարգարյանին

Ակնհայտ է, որ քաղաքապետարանի Տրանսպորտի վարչությունն ու «Երևանտրանսն» իրենց բազմաթիվ պաշտոնյաներով ի վիճակի չեն օրենքն աշխատացնել տրանսպորտում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում նշել է Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը. «Չեն կարողանում վարորդներին պարտադրել չծխել (ինքս վերջին շրջանում մի քանի անգամ վարորդներին նկատողություն եմ արել)։ Չի ապահովվում օրենքի այն պահանջը, որով արգելվում է տրանսպորտում երաժշտություն միացնել՝ 38, 39, 58 և այլ համարների երթուղիներ։ Այսօր դիմելու եմ Տարոն Մարգարյանին քննարկելու պատասխանատուներին աշխատանքից ազատելու հարցը»,-նշել է նա: