Search
Close this search box.

Արմեն Մելքոնյանը չի վաճառվում և չի վախենում. ՇՊՀ ուսխորհրդի նախագահի հայտարարությունը

Երեկ Շիրակի պետական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Արմեն Մելքոնյանը հանդես էր եկել հայտարարությամբ՝ դատապարտելով դասախոսներ Հովհաննես Խորիկյանին և Գագիկ Համբարյանին աշխատանքից ազատելու՝ ռեկտորի որոշումը։

Այսօր համալսարանի ուսխորհրդի նախագահ Արմեն Մելքոնյանը հանդես է եկել նոր հայտարարությամբ: Ֆեյսբուքյան իր էջում նա գրում է.

ԿՈՉ ԵՎ ՊԱՀԱՆՋ ՊԱՐՈՆ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ
Նրանք ովքեր ուշադրությամբ համակված հետևում են իմ գրառումներին գնան և հաղորդեն ռեկտոր Մինասյանին հետևյալը.
ԱՐՄԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ ՉԻ ՎԱՃԱՌՎՈՒՄ և ՉԻ ՎԱԽԵՆՈՒՄ: Պարոն Մինասյան մեր պայքարը ձեր դեմ գաղափարի վրա է հիմնված և միտված է արդարության վերականգմանը բուհում, որը խախտվել է բացառապես ձեր կամայականությունների պատճառով: Իսկ դուք ամեն ինչ անձնավորում եք, փորձում ծնողներիս միջոցով ազդեցություն ունենալ իմ վրա: Մարդկանց զանգերը իմ ծնողներին անիմաստ են: Ձեր արարքը առնվազն ծիծաղելի է: Ես դաստիարակվել եմ արհեստավորի հայ ավանդական ընտանիքում և ունեմ հստակ հայացքներ ոչ մեկի առաջ չխոնարհվելու: Ձեր հուսահատ քայլերը իմ վրա բացարձակ ազդեցություն չեն ունենա: Իմ ընտանիքում ի տարբերություն ձեր պատկերացրած բուհի իմ որոշումների հետ հաշվի են նստում: