Search
Close this search box.

Այսօր Ռուսաստանում նախագահ են ընտրում

Այսօր՝ մարտի 18-ին, Ռուսաստանում նախագահական ընտրություններ են անցկացվում: Ընտրությունները կանցկացվեն ավելի քան 97 300  ընտրատեղամասերում Ռուսաստանի տարածքում և 401 ընտրատեղամասերում՝ արտասահմանում:

ՌԴ նախագահի պաշտոնի հավակնորդ թեկնածուները 8-ն են՝

Սերգեյ Բաբուրին («Ռուսական համազգային միություն կուսակցություն»),

Պավել Գրուդինին («Կոմունիստական կուսակցություն»),

Վլադիմիր Ժիրինովսկի («ժողովրդա-դեմոկրատական կուսակցություն»),

Վլադիմիր Պուտին (ինքնաառաջադրում),

Քսենիա Սոբչակ («Քաղաքացիական նախաձեռնություն»),

Մաքսիմ Սուրայկին («Ռուսաստանի կոմունիստներ»),

Բորիս Տիտով («Աճի կուսակցություն»),

Գրիգորի Յավլինսկի («Խնձոր»):

Քվեարկության արդյունքները կհրապարակվեն 2018թ. մարտի 29-ից ոչ ուշ: Պաշտոնական արդյունքները կհրապարակվեն մինչև ապրիլի 3-ը: